ԱՄՆ-ի Սենատը մերժեց զենքի վաճառքի հետ կապված ստուգումները խստացնող բոլոր ուղղումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Սենատը հունիսի 20-ին մերժել Է օրենսդրության այն բոլոր չորս ուղղումները, որոնքերկրում հրազենի վաճառքի վերահսկողության խստացում Էին ենթադրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրինագծերից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 60 քվե (Սենատում կա ընդամները 100 անդամ):
Փաստաթղթերը քննարկման Էին ներկայացվել Օռլանդոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո շատ չանցած, որտեղ աֆղանական ծագմամբ 29-ամյա ամերիկացի Օմար Մատինը գեյ-ակումբում գնդակահարեց 49 եւ վիրավորեց ավելի քան 50 մարդու:
Ինչպես հանրապետականների, այնպես Էլ դեմոկրատների կողմից առաջարկված ուղղումները, մասնավորապես, նախատեսում Էին ֆինանսավորման ավելացում զենք գնել ցանկացողների ստուգումների անցկացման համար, Հետաքննությունների համերկրային բյուրոյի կողմից եռօրյա ստուգումների սահմանում այն գնորդների համար, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապերի մեջ կամ որոնց արգելված Է օդանավի կառավարումը, Համացանցի միջոցով վաճառքի սահմանափակումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



