Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեպի մշակութային Օլիմպոսի նվաճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է երիտասարդների կողքին ու ամեն կերպ նրանց աջակցել` կայանալու և մեր երկրի պատիվն օտար ափերում բարձր պահելու համար, անհերքելի փաստ է: Նրա աջակցությամբ ու հովանավորությամբ հայկական սպորտի տարբեր ոլորտներ կարողացան ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ և վերականգնել հայ մարզիկների երբեմնի համբավը: Ու հենց Գագիկ Ծառուկյանի օժանդակության շնորհիվ սպորտի բնագավառում արդեն հպարտությամբ կարողանում ենք հաշվել միջազգային տարբեր մրցաշարերի ընթացքում նվաճած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալները:

Ու դրանք օր օրի կավելանան, քանի որ մեր մարզիկները կարողանում են իրենց ուղղված այդ հոգատար վերաբերմունքի պատասխանն արժանապատվորեն ետ վերադարձնել: Արդյունքում՝ մի կողմից օտար ափերում հայոց օրհներգն է հնչեցվում, մյուս կողմից էլ հայրենի սպորտային ձեռքբերումների էջերն են հաղթանակներով լցվում:

Բայց միայն այս բնագավառում չէ, որ հայրենիքի նվիրյալ ու բարերար Գագիկ Ծառուկյանի շնորհիվ օտար ափերում հնչեցվում է Հայաստանի անունն ու մեր երկրի ներկայացուցիչներին հանձնվում խոշոր մրցանակներ:

Այս անգամ խոսքը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների կողմից գրանցած հաջողությունների մասին է, ովքեր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերջերս հնարավորություն ունեցան մասնակցել Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթել միանգամից 5 անվանակարգում:

Ամենայն հավանականությամբ այդ հաղթանակի հիմքում կրկին պատասխանատվության մեծ զգացումն է եղել, որի արդյունքում էլ դերասանական կազմին հաջողվել է գոհացնել թե՛ միջազգային ժյուրիի անդամներին, թե՛ իրենց ղեկավարներին և թե՛ նրանց աջակցող հիմնադրամի ղեկավարներին:

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Գագիկ Ծառուկյանը ձեռք է մեկնում, օգնում և օժանդակում է արվեստի ու մշակույթի գործիչներին: Շատերը նրա շնորհիվ նախկինում նույնպես կարողացել են ներկայանալ միջազգային այս կամ այն հարթակներում, ինչպես նաև ներկայացնել մեր երկիրն ու երկրի մշակույթը: Նման մոտեցումը ոչ միայն անսահման երախտիքի և հպարտության զգացումն է ավելացնում, այլ նաև յուրաքանչյուր հայի մոտ էլ ավելի է մեծացնում հարգանքը մեծահոգի այդ հայորդու հանդեպ: Քանի որ ինչպես սպորտում, այնպես էլ մշակույթում մեծ թռիչքներն են հաջողություններ բերում, իսկ մեծ թռիչքների համար հզոր ձեռք ու հովանավոր է պետք:

Նման դեպքերում մնում է միայն ասել՝ սպորտից բացի արդեն կարող ենք մշակույթում էլ Օլիմպիական բարձունքներ նվաճել, քանի որ այլևս երիտասարդ արվեստագետների մեջքը նույնպես ամուր է, քանի որ նրանց մեջքին է Գագիկ Ծառուկյան հայրենասերը:

Արամ Հակոբյան

Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան