Պուտինը, Սարգսյանը և Ալիևը պայմանավորվել են զարգացնել ԼՂ համակարտության կարգավորումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը լրացուցիչ դինամիկա հաղորդելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
«Երեք երկրների նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում արտահայտվում է հավատարմություն քաղաքական կարգավորման կայուն առաջընթացի հարցում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- հավելել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



