Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի ընդհանուր շուկայի շրջանառության նվազումը անցել է 47 տոկոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ամսական սպառողական շուկայի ծավալը 35 տոկոսով նվազել է, ապրանքային շուկայինը` 31 տոկոսով: Արտասահմանյան արտարժույթով արտահայտած` ամսական ընդհանուր շուկայի շրջանառությունը նվազելով անցել է 47 տոկոսը:

Վկայակոչելով azadliq.info կայքը, facebook-ի իր էջում հայտնում է ադրբեջանցի տնտեսագետ Նեմաթ Ալիեւը` համեմատություն անցկացնելով 2016 թվականի մայիսի եւ 2015 թվականի դեկտեմբերի համապատասխան ցուցանիշների միջեւ:

Նշվում է, որ թանկացման մեծացման, բնակչության գնողունակության անկման հետ թուլանում են ադրբեջանական սպառողական շուկաները եւս:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հաղորդել է, որ 2016 թվականի վերջին 5 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը 32 տոկոսով նվազել է:

«Թուրան»-ը նաեւ հաղորդել է, որ 2016 թվականի հինգ ամսում, 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, Ադրբեջանում 0,3 տոկոսով քիչ արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի արդյունաբերական արտադրությունն անկում է ապրում: Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում նավթի արտադրությունը նվազել է 0,7 տոկոսով, բնական գազի արտադրությունը` 9,9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6,8 տոկոսով: Կրճատվել է նաեւ վերամշակող արդյունաբերության որոշ  ապրանքների արտադրությունը:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության կառուցվածքում արդյունահանող արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 64,5 տոկոս, վերամշակող հատվածինը` 28,6 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու արտադրության, բաշխման եւ մատակարարմանը` 6,1 տոկոսով եւ այլն:

Ադրբեջանի Պետվիճկոմի տվյալներով` 2016 թվականի հունվար-մայիսին կաշվի, կոշիկի արտադրությունը կրճատվել է 73,6 տոկոսով, թղթինը եւ ստվարաթղթինը` 6 տոկոսով, պոլիգրաֆիական ապրանքներինը` 7,5 տոկոսով, քիմիական արտադրանքինը` 18,8 տոկոսով, ռետինային եւ պլաստիկ արտադրանքինը` 22,6 տոկոսով, մետաղագործական արտադրանքինը` 9,4 տոկոսով, կահույքինը` 8,3 տոկոսով եւ այլն:

Azadliq.info կայքը հայտնել է, որ Ադրբեջանի բորսայի բաժնետերերի ավանդական տարեկան հավաքում հայտարարվել է, որ Բաքվի ֆոնդային բորսան 2015 թվականը փակել է ընդամենը 36 հազար մանաթ մաքուր շահույթով, կամ 33 տոկոսով քիչ, քան 2014 թվականին, երբ այդ ցուցանիշը կազմել էր 54 հազար մանաթ:

Բաքվի ֆոնդային բորսայի շահույթի նվազումը պայմանավորված է անցյալ տարվա փետրվարին եւ դեկտեմբերին մանաթի գրեթե 100 տոկոսով նվազելու հետեւանքով ֆոնդային շուկայի նկատմամբ հետաքրքրության թուլացումով, ինչպես նաեւ կապիտալի շուկայում Ադրբեջանի պետական կառույցների, այդ թվում` ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի մասնակցության դադարեցումով:

25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքով