Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆTert.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախատեսվում է, որ հունիսի 20-ին տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



