Սիրիայի բանակն ԻՊ-ի դեմ մարտեր է մղում Ռաքայի նավթադաշտերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿառավարական զորքերի եւ «Իսլամական պետություն» խմբավորման ջոկատների միջեւ կատաղի մարտեր են ընթանում Ռաքայի նահանգի արտեւմուտքում Սա Սաուրա նավթի հանքավայրի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ազգային աշխարհազորի մի աղբյուր:
Ավելի վաղ Սիրիայի եւ Լիբանանի մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել են, որ հունիսի 19-ին սիրիացի զինվորականներին հաջողվել Է վերահսկողության տակ վերցնել Աս Սաուրա դաշտը, որը գտնում Է ռազմավարական տեսակետից կարեւոր Թաբքա քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա:
«Նավթի հանքավայրի շրջանում կատաղի մարտերը մինչ այժմ շարունակվում են: Գիշերը Սիրիայի բանակի զորամասերը Աս Սաուրայից դուրս են քշել ահաբեկիչներին, սակայն առավոտյան ստիպված վերախմբավորվել են սաստիկ հակագրոհի պատճառով: Այժմ հանքավայրն ազատագրված Է ոչ հարյուր տոկոսով»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:.
Սիրիայի բանակը երրորդ շաբաթն Է, ինչ հարձակում Է գործում Ռաքայի նահանգի արեւմուտքում եւ հարավում: ԻՊ-ի խոշոր մերձակա առաջադիրքը գտնվում Է Թաբքա քաղաքում, ներառյալ համանուն ռազմական օդաթռիչքարանը: Ահաբեկիչների դեմ կատաղի մարտերը շարունակվում են քաղաքից 10 – 20 կիլոմետր հեռավորության վրա: Թաբքայից հիսուն կիլոմետր դեպի հյուսիս գտնվում Է Սիրիայում ԻՊ-ի այսպես կոչված «մայրաքաղաքը»՝ Ռաքան:
Կառավրական զորքերի հետ զուգահեռաբար Ռաքան գրոհում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատները: Նրանց օգնում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:



