Սոչիում բացվում Է Սեւծովյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 20-21-ին Սոչիում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) աշխատանքային խմբի նիստը: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ ներքին գործերի նախարարության կայքում:
«Նիստին կմասնակցեն Սեւծովյան տնտեսական համագործակցության յոթ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի եւ Սերբիայի պատվիրակությունները: Նիստի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցները կքննարկեն ՍԾՏՀ-ի փոխգործակցության հարցերը Սեւծովյան տարածաշրջանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի միջոցների ուժեղացման ոլորտում, ինչպես նաեւ կնշեն կոռուպցիայի կանխարգելմանն ու կասեցմանն ուղղված հետագա քայլերը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նիստի արդյունքներով՝ համատեղ գործողությունների պլաններ կընդունվեն հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ:
Միջոցառումն անցկացվում Է 2016 թվականի հունվար-հունիսին ՍԾՏՀ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



