Սարգսյանի եւ Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները դյուրին չեն լինելու. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ դյուրին չեն լինելու: Այս կանխատեսումն արել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Բանակցությունները, բնականաբար, բարդ են լինելու. հիմնական խնդիրն այժմ մարտական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն Է, թույլ չտալ, որ կորչեն այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Ուստի, նրա կարծիքով, «շատ լարված աշխատանքային օր Է սպասվում»:
Պեսկովը ճշտել Է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը նախ առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո կկայանա երեք ղեկավարների զրույցն ու աշխատանքային նախաճաշը:



