Աշուլուկ զորավարժարանում հրթիռային շարժիչներ են պայթում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Աստրախանի մարզի զորավարժարանի պահեստում բռնկած հրդեհն ուղեկցվում Է ուժգին պայթյուններով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի ուժային կառույցների մի աղբյուր:
Աստրախանի մարզի Խարաբալիի շրջանի Աշուլուկ զորավարժարանի տարածքի պահեստում հրդեհն սկսվել Է հունիսի 20-ի առավոտյան: Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին կրակը տեղափակվել Է: Մերձակա բնակավայրից տարահանվել Է շուրջ 600 մարդ:
«Հրդեհն ուղեկցվել Է ուժգին պայթյուններով: Նախնական տվյալներով՝ պահեստում եղել են պահեստամասեր, այդ թվում՝ հրթիռային շարժիչներ, դրանք պայթել են»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժարանի թիրախ-հրթիռների ոչ մարտական մասերի պահեստարաններից մեկում պլանային աշխատանքների ընթացքում սկսել Է այրվել հրթիռի շարժիչը: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Պատահարի վայր Է մեկնել պաշտպանության նախարարության հանձնախումբը:



