Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր ժողովրդական պարն անտեսում են, որը սխալ է. երեխաները պետք է հայկական պարով մեծանան. Լարիսա Հակոբյան (ֆոտո, վիդեո)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Եթե երեխան սիրով հաճախում է պարի, դու իրեն պետք է ամբողջ կյանքով տաս այդ ամենը»,- ասում է պարուհի, պարուսույց Լարիսա Հակոբյանը, ում համար պարը կյանքի իմաստն է։ Հունիսի 15-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ տաղանդավոր պարուհի, պարուսույց, Լարիսա Հակոբյանի մենահամերգը։ Օրը պատահական չէր ընտրված։ Հունիսի 15-ին պարուհու ծննդյան 22-ամյակն էր և բեմում գտնվելու 15-ամյակը։ Տաղանդավոր պարուհու հետ զրույցը բավական հետաքրքիր ստացվեց։

-Լարիսա, ավանդական հարց՝ քանի՞ տարեկանից եք պարում։

-Պարել եմ 3 տարեկանից, արդեն 18 տարի է, ինչ պարում եմ և 15 տարի բեմում եմ։ Ունեմ պարի մեծ ստուդիա, որը ստեղծել եմ ինքս։ «LARISA DANCE» պարային ստուդիան գործում է արդեն 5 տարի։

-Մինչ պարային ստուդիայի մասին ավելի մանրամասն խոսելը, կուզեի խոսեինք Ձեր անցած ճանապարհի մասին։

-Ես մասնակցել եմ շատ մեծ փառատոնների Սիրիայում, Ղազախստանում, Մոսկվայում, Ֆրանսիայում և այլ եդրկրներում, որտեղ գրավել եմ առաջին տեղը։ Սիրիայում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ ենք ունեցել, որտեղից ես բերել եմ Գրան պրի մրցանակը։ Հայաստանում մասնակցել եմ «Նոր շունչ», «Զարթոնք» փառատոններին։ Իմ մասնակցած բոլոր փառատոններին ես առաջին տեղն եմ զբաղեցրել։ Պարը ինձ աստվածային բնատուր շնորհ է, որը շատ մարդիկ իրոք կերազեին։ Պարարավեստն իմ կյանքն է։ Ես միշտ ասում եմ՝ պարարավեստը սիրում եմ իմ կյանքից առավել։ Դա իրոք այդպես է, քանի որ ես իմ կյանքով եմ նվիրված պարին։ Դա այնպիսի կյանք է, որն իմ մեջ ծնվել է, ես այդ սիրով եմ ծնվել ու մինչև կյանքիս վերջ անելու եմ դա։

- Կպատմե՞ք վերջին մենահամերգի մասին։

-Ես ունեցել եմ 5 մենահամերգ։ Իմ ամենաառաջին մենահամերգը եղել է Մարզահամերգային համալիրում, երբ 9 տարեկան էի։ Հետո եղել են մենահամերգներ Սունդուկյան թատրոնում։ Այս վերջին մենահամերգը իմ «LARISA DANCE» ստուդիայի հետ համատեղ եղավ Առնո Բաբաջանյան համերգասրահում, իմ 22-ամյակն էր ու բեմում` 15-ամյակը։ Համերգի օրը մենք ներկայացրել ենք 30 բեմադրություն՝ մեր լավագույնները։ Մեր փոքրիկները ևս տարբեր համարներով հանդես եկան։ Հանդիսատեսն այնքան զարմացած էր, որ 3 տարեկան երեխան կարող է պարել պրոֆեսիոնալ լեզգինկա։ Եվ իրոք, դա շատ բարդ աշխատանք է։ Մեզ մոտ 3 տարեկան երեխաները շատ զարգացած են։ Մենք մենահամերգը կարողացանք կազմակերպել բարձր որակով, ծափողջյուններով, անգամ հանդիսատեսը գոռում էր` «մեկ անգամ ևս»։ հանդիսատեսի կողմից պահանջը կա։ Մենք բիզնես չենք անում, մենք գումար չենք վաստակում, մենք անում ենք կյանքով։ Ես, ինչպես անցել եմ այդ բոլոր կետերը, նույնն էլ իմ երեխաները պետք է մեծանան։

-Ձեր ստուդիայի մասին մի փոքր կպատմե՞ք։

-Իմ ստուդիան գործում է արդեն 5 տարի, ընդունելությունը 3 տարեկանից է, փոքրիկների խումբ առանձին է, միջին խումբն առանձին, մեծերինը՝ առանձին։ Կան նաև սիրողական դասընթացներ, հարսանիքների շոու ծրագրեր։ Մեզ մոտ հիմնականում հայկական ժողովրդական պարն է, բայց տարբեր այլ ազգի պարեր ևս ես սովորեցնում եմ երեխաներին։ Ինձ մոտ թիմային մեծ աշխատանք է կատարվում։ Մեզ մոտ ուսուցանում է Պարի Պետական անասամբլի մենապարող Հովհաննես Խաչատրյանը։

-Փոքրիկների հետ աշխատելն ինչպե՞ս է ստացվում։ Գաղտնիք չէ, որ երեխաները պարուսույցի ոչ ճիշտ մոտեցման պատճառով կարող են հիասթափվել պարից։

-Երեխաների հետ պետք է շատ զգոն աշխատել։ Ես երեք տարեկանից սովորել եմ, նվիրված եմ եղել իմ պարարվեստին, հատ առ հատ սովորել եմ այդ փուլերը։ Ես գիտեմ 3 տարեկան երեխային ինչ է պետք, 5 տարեկանին ինչ է պետք կամ 7-ում ինչ է պետք։ Դա այնպիսի տարիք է, որ դու իրավունք չունես օրինակ 3 և 7 տարեկանին տաս նույն կլասսիկան և վարժությունները։ Այդ երեխան չի հաճախի, նա զուտ ֆիզիկապես չի կարողանա։ Բնականաբար խաղային էլ չի կարելի անցկացնել, որ երեխան բեմ դուրս գա թիթեռնիկի պար պարի։ Դա էլ չի կարելի։ Դու պետք է կարողանաս տալ այն, ինչից և երեխան, և ծնողը, և դու հաճույք կստանաք:

-Այսօր պարարվեստի ոլորտում ի՞նչ թերություններ կան։

-Ես գնահատում եմ իմ բոլոր ընկերների աշխատանքը։ Մեզ մոտ ամեն մարդ ունի իր ոճը և այդ ոճում է ուժեղ։ Ես իրավունք չունեմ քննադատելու։ Բայց այն հայկական պարը, ժողովրդական պարը, որը մենք ունենք, չեն բարձրաձայնում, ցույց տալիս։ Վանուշ Խանամիրյանից հետո դա ավելի է հետ գնում։ Մեր «Բերդ» պարը, որը միշտ պետք է պարեն, երեխաները պետք է մեր հայկական ժողովրդական պարով մեծանան, հետո նոր այլազգի պարերով։ Մեր հայկական ժողովրդական պարն անտեսում են, որը սխալ է։ Մենք ունենք շատ պարի ստուդիաներ, որոնք վերցրել են մեկ ոճ և դա տանում են առաջ։ Մի ծնող է եկել ինձ մոտ, ասում է՝ ընկեր Լարիսա, մենք 8 տարի հաճախում ենք, բայց մեկ շարժում ենք սովորել։ Դա այնքան ցավալի է, որ երեխայի 8 տարին անցել է և նա ընդամնեը մեկ շարժում է սովորել ու ինչ-որ հնդկական, ռուսական պարից։ Չի կարելի երեխայի հոգեբանության հետ այդպես խաղ անել։ Հետո երեխայի կյանքն է, նա գնալով փոխվում է, հիասթափվում է, չի ցանկանում այդ ամենի միջով անցնել։ Դա չի կարելի։ Եթե երեխան սիրով գնում է պարի, պետք է կյանքով տաս ամեն ինչ, եթե չես կարող` ուրեմն չպետք է աշխատես այդ մասնագիտությամբ։ Դու երեխայի հոգեբանության հետ ես խաղում։ Ես դա չեմ ընդունում։

-Մեր այսօրվա սերունդը տաղանդավո՞ր է, ընդունա՞կ է։

-Այո, մեր երեխաները շատ տաղանդավոր են, աշխատասեր։ Ես չեմ գովաբանում իմ ստուդիան, բայց իմ աշակերտները տարբերվում են։ Նրանք շատ տաղանդավոր են, որովհետև դա եկել է ինձանից։ Ես իմ կյանքով եմ տալիս նրանց։ Մենք հիմա ունենք շատ տաղանդավոր երեխաներ, որոնք ուզում են սովորել, բայց պարուսույցը չի կարողանում տալ այն, ինչը երեխան ուզում է։ Մեր երեխաները տաղանդ են, ուղղակի պարուսույցները պետք է ավելի խորը դատեն, որպեսզի նրանց ապագայի հետ չխաղան։

-Եվ վերջում, առաջիկայում ի՞նչ պլաններ կան, ի՞նչ միջոցառումներ ունեք երկրում կամ երկրից դուրս։

-Հետագա պլաններ ունենք Ֆրանսիայի և Իտալիայի հետ կապված։ Հրավեր ունենք։ Պարզապես այստեղ բավական շատ են միջոցառումները, այդ իսկ պատճառով չենք կարողանում դեռ մասնակցել։ Բայց, իհարկե, մեծ պլաններ ունեք, որ երեխաները գնան այլ երկրներ։ Դա կյանքի ևս մեկ փուլ է, և պետք է բոլորն անցնեն։

Քրիստինա Աղալարյան

 

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական