Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետերբուրգյան հանդիպման հնարավոր հաջողությունը նաև Մոսկվայի միջնորդական հեղինակության հարց է

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի միջնորդությամբ հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Օրակարգում ԼՂ շուրջ ձևավորված իրավիճակն է: 

Պարզ է, որ այս հանդիպման հիմնական հարցը հետևյալն է. ի՞նչ սպասել ապրիլյան սրացումներից հետո ԼՂ հարցում.... Սովորաբար ռուսաստանյան հանդիպումները բավական անկանխատեսելի են. երբեմն էլ հանգեցնում են շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը: Ի դեպ նախօրեին Ադրբեջանը 25 000-ոց՝ «վաղուց պլանավորված» զորավարժություններ է սկսել հակամարտության գոտուն մոտ ներքին տարածաշրջաններում:

Սակայն այսօր, ապրիլյան սրացումներից հետո, իրավիճակի շեշտադրումները կարծես քիչ այլ են: Ապրիլյան դեպքերից հետո տեսանելի դարձավ, որ ՌԴ-ն, հավանաբար, ավելի շուտ դեմ է, քան կողմ, ռեգիոնում՝ այդ թվում Թուրիքիայի ստվերային ներգրավվածությամբ, իրավիճակի սրմանը: Մյուս կողմից՝ ՌԴ-ի նման մոտեցման վրա ազդում են մի շարք այլ հանգամանքներ՝ Ուկրաինայում ու Սիրիայում ճգնաժամի լուծման ձգձգումը, Եվրոպա (ԵՄ, ՆԱՏՕ)-ՌԴ հակադրությունը, տնտեսական սանկցիաները և ՌԴ-ում տնտեսական իրավիճակի սրացումը, էներգակիրների շուկայում գների դինամիկան և հեռանկարում Միջին Ասիայում սպասվելիք ներքին լարվածության նոր օջախների ի հայտ գալը:

Վերոնշյալ իրողությունները պայմաններ են ստեղծում, որ ՌԴ-ի կողմից ճնշումների ենթարկվեն ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը, քանի որ այս հարցում հակամարտության կողմերից որևէ մեկին Մոսկվայի աջակցությունը կարող է դատապարտել վերջինիս «ռեգիոնալ քաղաքականությունը»: Ռուսաստանը, ինչպես իրավացիորեն նշում է Ա.Մարկեդոնովը, ցանակում է, որ «իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա», քանի որ դա Մոսկվային հակամարտությունը, ուստի նաև կողմերին «վերասկսելու» ռեսուրս ու հնարավորություն է տալիս: 
Մյուս կողմից՝ ռազմական էսկալացիան ինչ-որ մի կետից հետո անխուսափելիորեն ստիպելու է Մոսկվային ռազմաքաղաքական ընտրություն կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը վատագույն ռեգիոնալ սցենարն է ՌԴ-ի համար: ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և առկա է փոխադարձ իրավաքաղաքական պարտավորվածություն անվտանգության ոլորտում: Մյուս կողմից՝ ընտրելով ՀՀ-ին, ՌԴ կորցնում է իր համար այդքան կարևոր Ադրբեջանին: Ուստի, խուսանավելով, պետք է փորձել հավասարակշռություն պահպանել բոլոր կողմերի հետ հարաբերություններում էլ:

Այսօրվա հանդիպումից մաքսիմալիստական սպասումներ հավանաբար պետք չէ ունենալ: Եթե հնարավոր լինի կողմերից երկուսի մասնակցությամբ ստանալ իրական երաշխիքներ ռազմական իրավիճակի չսրման ուղղությամբ ու որոշակիորեն առաջ գնալ Վիեննայի հանդիպման օրակարգում դիրքրոշումների մոտեցման առումով, ապա դա արդեն կլինի որոշակի ձեռքբերում:

Պակաս կարևոր չէ նաև, որ հանդիպման ժամանակ որոշակի կոնկրետ հաջողության հասնելը նաև ՌԴ-ի միջնորդական հեղինակության պահպանման գործոն է, ուստի Մոսկվան ջանք չի խնայի կողմերի մոտեցումների մերձեցման կամ գոնե ինչ-որ մի բաղադրիչի մասով որոշակի ցուցադրելի արդյունք ստանալու գործում:

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք Չալաբյան