Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոսկու շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է, մարդիկ սառեցնում են իրենց ԱՁ-ները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Բաղնիքի» եւ ոսկու մյուս շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է՝ փաստում են ոսկեգործությամբ զբաղվողները: Ամեն օր փակվում են նոր ԱՁ-ներ, ու շուկայում սեղանիկները մնում են դատարկ:

Սեպտեմբերի 1-ից իր ԱՁ-ն է պատրաստվում փակել նաեւ տիկին Շողիկը: «Առեւտուրը համարյա 90 տոկոսով հետ է գնացել, բացարձակ առեւտուր չկա: Ուղիղ 2 տարի է՝ ես իմ նախկին կուտակած ապրանքները վաճառում եմ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որպեսզի կարողանամ վճարել հարկերն ու վարձավճարները: Ես 2 տարուց ավելի շահույթ չեմ ունեցել, ու այլեւս այսպես շարունակելն անհնար է: Ես սեպտեմբերի 1-ից փակում եմ իմ ԱՁ-ն»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Շողիկը:

Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեին, որ գոնե շուկայի սեփականատերերը մի քիչ կիջեցնեին վարձավճարները, բայց անօգուտ: Ոչ ոք ոչ մի զիջման չգնաց, եւ այս վիճակով այլեւս հնարավոր չէ աշխատել: «Ոչ մեկի կողմից ոչ մի մոտեցում չեղավ, ոչ մի գրոշ վարձավճարներից չիջեցվեց, ու այլեւս հնարավոր չէ գոյատեւել եւ այլ միջոցներով աշխատած գումարը դնել էս գործի մեջ, անօգուտ է: Շուկայի տերերն էլ համառում են, թե իրենք էլ են հարկեր տալիս, իրենց վրա էլ է գումար դրված: Սա է իրականությունը»,- հավելեց տիկին Շողիկը:

Նրա խոսքով՝ առաջիկայում ավելի վատ է լինելու, քանի որ այս երկու ամսվա մեջ գոնե չնչին առեւտուր լինում էր, քանի որ սփյուռքահայեր, տուրիստներ շատ կան քաղաքում, բայց «սեպտեմբերից իսկական կատաստրոֆիկ վիճակ է լինելու: Բոլորը դրանում կհամոզվեն ու նույնպես կսկսեն փակել իրենց կետերը:
Չէր կարելի մի գործունեության վրա 10 տեսակի հարկ դնել, ոսկու գինը բարձրացնել ու ակնկալել, որ էդ վիճակում առեւտուր կլիներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նույն վիճակն էր նաեւ Մալաթիայի ոսկու շուկայում: Խմբագրություն զանգահարած աշխատակիցը հորդորում էր գնալ եւ նկարահանել դատարկ սեղանները: «Ապշելու բան է, ամեն օր 2-3 հոգի իրենց իրերը հավաքում են ու գնում, ու սա կառավարությունն անվանում է ոլորտի խթանո՞ւմ: Ի՞նչ խթանման մասին է խոսքը, երբ հարկերն ու վարձավճարները խեղդում են մեզ, վարկերի տակ խեղդված ենք»,- ասաց աշխատակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան