Մոլդովայում հորդառատ անձրեւներից հետո ավելի քան 50 բնակավայր հոսանքազրկել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայում նախօրեին տեղացած հորդառատ անձրեւներից հետո ավելի քան 50 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Կարկուտը վնասել է հազարավոր տների տանիքներ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Մոլդովայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ծառայությունից:
«Վատ եղանակային պայմանների պատճառով հոսանքազրկվել է 53 բնակավայր: Էլեկտրականության վերականգնման համար տեղերում մասնագետներ են աշխատում: Մեկ օրվա ընթացքում տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներին մասոնակցել է 438 փրկարար եւ 76 միավոր տեխնիկա»,- ասել են ծառայությունից:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



