Շտայնմայերը հայտարարել է Ռուսաստանի հետ գործընկերության Գերմանիայի հետաքրքրվածության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ միջազգային գործընկերությամբ, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք չենք թաքցնում կարծիքների տարբերությունը և հակասությունները: Միաժամանակ մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ պատասխանատու միջազգային համագործակցությամբ»,- ասել է Շտայնմայերը, ավելացնելով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, Մերձավոր Արևելքում «արմատական իսլամիզմի դեմ պայքարը և Լիբիայի պետականության կայունացումը դարձել են այդ բանի արդիական օրինակները»:
Նախարարի խոսքերով` «սրեր թափահարելը և ռազմակոչերը իրավիճակը շիկացնելու նպատակով» հանդիսանում է սխալ վարք:
«Նա, ով համարում է, որ տանկերի խորհրդանշական շքերթը Դաշինիքի արևելայն սահմանում ստեղծում է ավելի շատ անվտանգություն, սխալվում է»,- ավելացրել է Շտայնմայերը:



