Կալիֆորնիայի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿալիֆորնիայի հարավում հրշեջները պայքարում են անտառային հրդեհի դեմ, որի պատճառով հարյուրավոր մարդիկ արդեն ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տեղի իշխանությունների խոսքերով՝ կրակը սպառնում է շատ տների Լոս Անջելեսից հյուսիս՝ Սանտա-Բարբարայի շրջանում, իսկ ուժեղ քամին բերել է կրակի տորնադոների առաջացման։
Չորեքշաբթի օրը բռնկված հրդեհն արդեն գրավել է 3161 հեկտար տարածք։ Հրշեջների գնահատականով՝ այդ տարածքի մոտ 45 տոկոսում է հրդեհը հսկողության տակ գտնվում։
Օդերևութաբանները, սակայն, նախազգուշացնում են, որ մինչև երեքշաբթի այդ շրջանում սպասվում են ուժեղ քամիներ, ինչը կարող է դժվարացնել հրշեջների աշխատանքը։
Սանտա-Բարբարայի շերիֆի գրասենյակը նախազգուշացրել է տեղի բնակիչներին անհապաղ տարհանման պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։



