Walt Disney World-ում կոկորդիլոսի հարձակումից հետո կձեռնարկեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWalt Disney World զվարճանքների զբոսայգու ղեկավարությունը պարտավորվել է ձեռնարկել անվտանգության լրացուցիչ միջոցառումներ այն բանից հետո, երբ այս շաբաթ այդ համալիրի մեջ մտնող հյուրանոցներից մեկի մոտ կոկորդիլոսի հարձակման հետևանքով երեխա է մահացել, գրում է ТАСС-ը:
Զբոսայգին կառավարող Walt Disney World Resort ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են լրագրողներին, որ ծովի մոտ, որի ափին տեղի է ունեցել ողբերգությունը, կհայտնվեն նոր պատնեշներ և նշաններ: Դրանց վրա, մասնավորապես, կլինեն հետևյալ գրառումները. «Զգույշ», «Այստեղ ապրում են կոկորդիլոսներ և օձեր», «Չմոտենալ ջրին», «Չկերակրել վայրի կենդանիների»: Ավելի վաղ ջրամբարի մոտ եղել են միայն «Զգույշ» գրառմամբ նշաններ, սակայն վայրի կենդանիների մասին նախազգուշացումներ չեն եղել:
Ղեկավարությունը հույս ունի, որ լրացուցիչ միջոցները կօգնեն խուսափել նոր զոհերից: Միևնույն ժամանակ ընկերությունում հայտնել են, որ զբոսայգու լողափերում «մշակվում է անվտանգության խնդրի երկարաժամկետ լուծում», սակայն թե ինչպիսին է այն լինելու, դեռ չի բացահայտվում:
Հիշեցնենք, երեքշաբթի երեկոյան զբոսայգու տարածքում գտնվող Disney’s Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում կոկորդիլոսը ջուրն էր քաշել-տարել երկու տարեկան երեխայի: Երեխայի հայրը փորձել էր նրան օգնել, բայց չի կարողացել: Ինչպես հայտնել է տեղի շերիֆը, երեխան մահացել է խեղդվելու հետևանքով: Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են 2 մետր խորությամբ:



