Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում Ֆրանսիան կոշտ դիրքորոշում կորդեգրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան մտադիր է կոշտ դիրքորոշում որդեգրել Բրիտանիայի նկատմամբ, եթե այն դուրս գա Եվրամիության կազմից: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը՝ հղում տալով Ֆրանսիայի ֆինանսների նախարարությանը:
Համապատասխան միջոցառումները պետք է իրականացվեն Բրիտանիայում հանրաքվեից անմիջապես հետո՝ Եվրամիության պետությունների ղեկավարներ՝ հունիսի 28-ի հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում տալով Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմմանուել Մակրոնի խոսքերին:
Ինչպես հայտնել է նախարարը, Եվրամիության հետաքրքրություննեից ելնելով՝ անհնար է թույլ տալ անհնարը, որ «ինչ-որ երկիմաստություն մնա, և որ բաց թողնվի երկար ժամանակ»:
«Դու կա՛մ ներսում ես, կա՛մ դրսում: Բրիտանացիների՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու հաջորդ օրը բրիտանական հաստատությունները կզրկվեն ֆինանսական օգնությունից: Նրանց պետք է ուլտիմատում ներկայացնել՝ իրենց մտադրությունների հարցում, և հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը շատ հստակորեն կհայտարարի այդ մասին»,- նշել է Մակրոն:



