Հարավային Կորեայի հետախուզությունը համարում է, որ ԴԱԻՇ-ը կարող է ահաբեկչություններ պատրաստել ԱՄՆ-ի բազաների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆYonhapnews-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կարող է հարձակում պատրաստել Հարվային Կորեայում ամերիկյան ռազմաբազաների վրա, ինչպես նաև հարավկորեացիների դեմ, ասված է Հարավային Կորեայի հետախուզական ծառայության հայտարարությունում:
«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ահաբեկչական հարձակումների նպատակակետեր է ընտրել երկրում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները և մեր քաղաքացիներին: Դա հաստատվում է ահաբեկչության կոչերով և օբյեկտների կոորդինատների ու անձնական տվյալների (քաղաքացիների) հրապարակմամբ մեսենջերների միջոցով»,- հայտարարությունը մեջբերում է պարբերականը:
Մասնավորապես` ահաբեկիչները հրապարակել են երկրի արևմուտքում տեղակայված Օսանում և Կունսանում ԱՄՆ ավիաբազաների ճշգրիտ կոորդինատները, և նրանց պատկերներով Google-ի արբանյակային քարտեզը:
Բացի այդ, հրապարակվել են Կորեայի Հանրապետության սոցիալական ծառայության աշխատակիցներից մեկի անձնական տվյալները, որոնք հավանաբար ստացել են նրա գործատուի կայքի վրա կիբերհարձակման արդյունքում:
Հետախուզության տվյալներով` ահաբեկիչների թիրախները կարող են չսահմանափակվել միայն Հարավային Կորեայի քաղաքացիներով և երկրի տարածքի օբյեկտներով:



