Բրիտանական պարբերականները դիմել են հանրաքվեի մասնակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի օրը բրիտանական պարբերականներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամության հունիսի 23-ին պլանավորված հանրաքվեի վերաբերյալ, հայտնում է BBC-ն:
Ռուպերտ Մերդոկի հոլդինգի կազմում մտնող Sunday Times-ը կոչ է արել քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, իսկ աջ կենտրոնամետներին համակրող Mail պարբերականը խորհուրդ է տվել մնալ ԵՄ կազմում: «Հանուն ավելի անվտանգ, ավելի ազատ, ավելի բարգավաճող` այո, և նույնիսկ ավելի հզոր Մեծ Բրիտանիայի համար մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել մնալու օգտին»,- գրել է պարբերականը:
Աջ կենտրոնամետ մեկ այլ պարբերական` Sunday Telegraph-ը ընդհակառակը, կոչ է արել քվեարկել Brexit-ի օգտին:
Guardian-ի տեսակետով Բրիտանիան պետք է մնա ԵՄ կազմում: «Միասին ուժեղ ենք: Եվրամիությունից դուրս մեր ազդեցությունն աշխարհում խիստ կնվազի»,- ասված է հոդվածում:
Ավել վաղ Times և Sunday Times պարբերականները, որոնք նույնպես մտնում են Մերդոկի հոլդինգ, աջակցել են ԵՄ կազմում մնալուն, իսկ Sun-ը հայտարարել է դուրս գալու անհրաժեշտության մասին:
Վերջին հարցումների տվյալներով` Brexit-ի կողմնակիցների և հակառակորդների թիվը մոտավորապես նույնն է:



