Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ ազատազրկվել է Կատարի օգտին լրտեսության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել: Նա անցել է Կատարի օգտին լրտեսության գործով: Որոշումը կայացրել է Կահիրեի Քրեական դատարանը, հայտնում է«Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Պետդավաճանության մեջ հինգ մարդ էր կասկածվում, ներառյալ Մուրսին: Քննության վարկածի համաձայն, մեղադրյալները Կատարին գաղտնի տեղեկություններ էին տրամադրում Եգիպտոսի բանակի եւ նրա բյուջեի վերաբերյալ: Հնչողություն ստացած այս գործի քննությունը ավելի քան մեկ տարի է տեւել, ավելի վաղ հաղորդվել էր, որ մեղադրյալներին կարող են դատապարտել մահապատժի:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



