Ռազմական ոստիկանության տեսուչի և սպաների միջև ծեծկռտուքի դեպքով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPastinfo.am-ը գրում է.
Հունիսի 14-ին Վարդենիսում ռազմական ոստիկանության բաժանմունքի տեսուչի և ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 սպաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեղադրանք է առաջադրվել մայոր Ա.Զախարյանին, լեյտենանտներ Լ.Սահակյանին և Տ. Անախասյանին, ինչպես նաև ավագ լեյտենանտ Կ. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրանցից երկուսի՝ Ա.Զախարյանի և Տ.Անախասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, որ ռազմական ոստիկանության տեսուչ Անդրանիկ Մաթևոսյանը կանգնեցել է սպաների ավտոմեքենան:
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք երթևեկել են շատ արագ, մեքենայում հնչել է բարձ երաժշտություն, իսկ հետագայում նաև պարզվել է, որ նրանցից երկուսը եղել են ոչ սթափ վիճակում:



