Մեսին ու Ինյեստան պատրաստ կլինեն «Աթլետիկի» դեմ Սուպերգավաթի խաղին
ՍՊՈՐՏԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ընդհանուր խմբում մասնակցել են «Բարսելոնայի» մարզմանը եւ պատրաստ կլինեն Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպմանը:
«Սեւիլիայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում (5:4) Մեսին ու Ինյեստան թեթեւ վնասվածքներ էին ստացել, հաղորդում է AS-ը:
Նեյմարը, Դուգլասը եւ Ժորդի Ալբան օգոստոսի 13-ին մարզվել են անհատական ծրագրով եւ չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը:
«Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Պատասխան խաղը օգոստոսի 17-ին է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



