ՀՀ Նախագահը Վաղինակ Սարգսյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հրամանագիր է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ նշանակելու մասին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշում եմ՝
Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



