Հայաստանը բյուջեի ծրագրային հաստատման ռազմավարություն է ընդունել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանը բյուջեի հաստատման ծրագրային ռազմավարություն է ընդունել։ Ռազմավարությունը Կառավարության օգոստոսի 13-ի նիստին ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Ռազմավարության համաձայն, բյուջեները պիտի կազմվեն ծախսերի ոչ միայն քանակական, այլեւ որակական գնահատականների հիման վրա։ Համապատասխանաբար, ոլորտային նախարարությունները կկարողանան շտկել իրենց ապագա բյուջետային ծրագրերը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված արդյունքները։ Կփոխվի նաեւ բյուջեի կազմման տրամաբանությունը։ Պետական օրգանները կսկսեն պատասխանատվություն կրել սեփական ծրագրերի կազմման եւ արդյունքների համար։ Ավելին, նախարարությունների ապարատները պարտավոր կլինեն ֆինանսական գիտելիքների տիրապետել իրենց ծրագրերի արդյունավետության եւ նոր ծրագրերի ներուժի գնահատման համար։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



