ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն մոտ են Եվրասիական տնտեսական գործընկերության ստեղծման նախաձեռնության առաջադրմանը. Շուվալով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ն եւ Չինաստանը մոտ են Եվրասիական տնտեսական գործընկերության ստեղծման նախաձեռնության առաջադրմանը: Այս մասին ասել Է ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ հունիսի 17-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Շուվալովը կարծում Է, որ ստեղծվող տնտեսական մեխաիզմներն, ինչպես Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունները, վկայում են գլոբալացման մասին: «Այս իրադրության մեջ ՌԴ-ն եւ Չինաստանն ուր որ Է հանդես կգան այն բանի նախաձեռնությամբ, որ Եվրասիա մայր ցամաքում ստեղծվի Եվրասիական համապարփակ տնտեսական գործընկերություն»,- ասել Է նա:
Առաջին փոխվարչապետն ընդգծել Է, որ այդ գործընկերությունը կներառի մայր ցամաքի բոլոր երկրները, նույնիսկ այն երկրները, որոնք մտնում են Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մեջ:
«Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի գլխավորությամբ այդ երկու գործընկերությունների, մեր գործընկերությունը կհենվի գլխավորապես Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաների վրա, կհաստատի դրանք եւ բաց կլինի անդամակցման համար: Այսինքն՝ մյուս գործընկերությունների հետ կոնվերգենցիայի, միաձուլման գործընթացը կլինի հենց ԵվրաԶԷՍ-ի ձեւաչափով»,- ասել Է նա:



