Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս նվազ գրավիչ կդառնա բիզնեսի համար. Գեյթս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Մեծ Բրիտանիան որոշում ընդունի դուրս գալ Եվրամիությունից, նա նվազ գրավիչ կդառնա ներդրումների եւ բիզնեսի վարման համար: Այս կարծիքը հայտնել Է Microsoft Corp. ամերիկյան կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Times թերթին գրած նամակում Գեյթսը, որն ավելի քան 1 մլրդ դոլար Է ներդրել Մեծ Բրիտանիայում, նշում Է Լոնդոնի առաջատար դիրքը հետազոտությունների եւ նորարարությունների բնագավառում, բայց դրա հետ մեկտեղ նախազգուշացնում Է, որ Brexit-ը մեծապես կնվազեցնի երկրի գրավչությունը:
«Ինձ համար պարզ Է, որ եթե Մեծ Բրիտանիան որոշի լինել Եվրամիությունից դուրս, նա զգալիորեն պակաս գրավիչ վայր կդառնա բիզնեսի եւ ներդրումների համար»,-հայտարարել Է Գեյթսը:
Նրա կարծիքով՝ այս դեպքում Միացյալ Թագավարության համար ավելի դժվար կլինի լավագույն մասնագետներ գտնել եւ վարձել ամբողջ աշխարհից, որոնք, իրենց հերթին, աշխատատեղեր են ստեղծում թագավորության բնակիչների համար:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



