«Ուլիս»-«Շիրակ» հանդիպման մրցավարը որակազրկվել է
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի «Ուլիս»-«Շիրակ» հանդիպման մրցավարը որակազրկվել է:
Օգոստոսի 9-ին տեղի էր ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը: Չնայած «Ուլիս» ակումբի կողմից բողոք չի ներկայացվել հանդիպման 85-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական կոմիտեն և Մրցավարական բաժինը համատեղ դիտեցին խաղի տվյալ դրվագի տեսությունը և որոշեցին նախ 3 մրցափուլով որակազրկել մրցավար Արթուր Սաֆարյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից՝ «Ուլիս» թիմի դարպասին անհիմն 11-մետրանոց նշանակելու համար, ինչպես նաև հանդիպման մրցավարին անհիմն բ արձր գնահատելու համար 4 մրցափուլով որակազրկել հանդիպման տեսուչ Հ. Ներսիսյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



