Անջելինա Ջոլիի երեխաները խոսում են 7 լեզուներով
ՖՈՏՈ
Անջելինա Ջոլին վեց երեխա ունի՝ 10-ամյա Շայլոն, երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը (Բրեդ Փիթից) եւ որդեգրված14-ամյա Մեդոքսը՝ Քամբոջայից, 12-ամյա Փաքսը՝ Վիետնամից, 11–ամյա Զախարան՝ Եթովպիայից:
Radio 4's Woman’s Hour-ին տված հարցազրույցում դերասանուհին հայտնել է այն մասին, որ իր երեխաները չեն ուզում դերասան դառնալ, նաեւ նշել է, որ նրանք յոթ լեզու են սովորում:
«Ես նրանց հարցրել եմ, թե որ լեզուն են ուզում սովորել, Շայլոն ընտրել է կհմերերենը, Փաքսը՝ վիետնամերենը, Մեդոքսը՝ գերմաներենն ու ռուսերենը, Զախարան՝ ֆրանսերենը, Վիվյենը՝ արաբերենը, իսկ Նոքսը՝ համրերի լեզուն: Դուք չգիտեք թե իրականում ովքեր են ձեր երեխաները, քանի դեռ նրանք իրենց չդրսեւորեն կյանքում: Բայց իմ երազանքն իրականացել է՝ նրանք հետաքրքրվում են այլ մշակույթներով»,- պատմել է 41-ամյա դերասանուհին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































