Էդմոն Մարուքյանը պահանջում է հրապարակել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու խնդրով:
«Այսօր դիմել եմ կառավարությանը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ստեղծել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների եւ այդ արժեքի վրա ազդող գործոնների համացանցով հասանելի տվյալների շտեմարան, որի միջոցով քաղաքացիները կկարողանան հստակ որոշել համապատասխան մեքենայի համար վճարման ենթակա մաքսազերծման գինը»,- նշում է պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ ավտոմեքենաների մաքսազերծման գների մասին հրապարակային տեղեկատվության բացակայության ու դրա հետեւանքով առաջացած անհստակության պատճառով տեղի են ունենում չարաշահումներ մաքսային մարմինների կողմից. միեւնույն տարեթվի, մակնիշի ու սերիայի մեքենաները հաճախ մաքսազերծվում են տարբեր արժեքներով: «Հեռախոսով տեղեկատվություն ստանալու բոլոր փորձերն ավարտվում են անհաջողութամբ, քանի որ մաքսային ծառայությունից մշտապես հայտնում են, որ այդ տեղեկությունները տրամադրվում են բացառապես տեղում»,- հայտնում է նա: Ինչպես Էդմոն Մարուքյանն է նշում, ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության բացակայությունը բերել է այդ ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների ու չարաշահումների արմատացման:
«Տվյալների բազայի ստեղծմամբ քաղաքացիների համար նաեւ կանխատեսելի կդառնա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մեքենաների դիմաց ծախսման ենթակա իրական գումարը»,- վերջում հավելել է նա:
Առդիր դիմումը.


1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



