Լեհաստանի Սենատի ընդունած նոր հակաահաբեկչական օրենքը գաղտնալսում է թույլատրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) ընդունել Է նոր հակաահաբեկչական օրենք, որին մեկ շաբաթ առաջ հավանություն Է տվել Լեհաստանի Սեյմը: Այդ մասին հայտնել Է PAP լրատվական գործակալությունը:
Օրենքը ենթադրում Է հատուկ ծառայութունների լիազորությունների զգալի ընդլայնում: Մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ գործողությունների շրջանակներում այն նախատեսում Է երեք ամսվա ընթացքում խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն, հսկողություն եւ գաղտնալսում շենքերում, օտարերկրացիների նամակագրության եւ ծանրոցների ստուգում:
Լեհաստանի ընդդիմության կարծիքով՝ օրենքը խախտում Է քաղաքացիական իրավունքները:
Օրինագծի հեղինակները հուսով են, որ օրենքն ուժի մեջ կմտնի նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Երիտասարդության համաշխարհային օրերը, որոնք ամռանը տեղի են ունենալու Լեհաստանում: Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այն պետք Է ստորագրի երկրի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



