«Գազպրոմը» մինչեւ տարեվերջ 100 մլն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմը» պարտավորագիր է կնքել Վրաստանին գազի առեւտրային մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
Համապատասխան փաստաթղթերը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրել են ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ «Գազկօ+»-ի կոմերցիոն տնօրեն Գեորգի Մամալաձեն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2016 թվականին «Գազպրոմը» միագումար Վրաստանին կմատակարարի մինչեւ 100 մլն խորանարդ մետր գազ: Պարտավորագրի գործողության ժամկետը հուլիսի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ն է՝ հետագա երկարացման հնարավորությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



