Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուրջ պրոցեսներ են սկսվել. տեսանյութը բանակից է դուրս եկել.«Ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկմանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին: Նրա խոսքով՝ հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել՝ խրամատներում, իսկ հարձակվելիս եւ հենակետեր վերագրավելիս հայկական կողմից զինվոր չի զոհվել:

«Ես հետեւում էի՝ սկսած Սարսանգի վերաբերյալ բանաձեւից, որը ԵԽԽՎ-ում ընդունվեց, այդ ժամանակ արդեն իսկ տպավորություն կար, որ գործողությունները գնում են դեպի պատերազմի եւ միջազգային խառնակչություն կար այստեղ: Հետո արդեն մինչեւ ապրիլի 5-ը եւ դրանից հետո էլ արդեն պատկերը պարզ էր, եւ ես իմ ելույթում ասել եմ մեկ անգամ, որ սա ագենտների պայմանավորված պատերազմ է: Հետագայում այդ մասին սկսեցին փաստեր ի հայտ գալ: Փաստորեն, հասկանալու համար, թե սա ինչ էր, պետք է բոլորս փորձենք այդ պատերազմի նկարն ամբողջությամբ իմանալ՝ մինչեւ վերջին զինվորը, շատ կոնկրետ՝ ինչ է կատարվել տարածքում եւ երկրորդը՝ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն ու պահվածքն է: Իհարկե դա եղել է միջազգային քաղաքական ավանտյուրա, որին մասնակցեցին եւ՛ Եվրոպան, եւ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ը: Նպատակը շատ դժվար է իմանալ, միայն իրենք կարող են իմանալ, քանի որ դա շարունակվում է, հենց այսօր էլ Մոսկվայում երկրորդ փուլ է սկսվում:

Այս վերջին օրերն ամփոփելով՝ կտեսնենք մի կարեւոր բան. ինչ են ասում ՀՀ իշխանությունները, ընդհանրապես կոնցեպտը որն է. եղել է լայնածավալ պատերազմ, մեր զինվորները դիմակայել են, այլապես ադրբեջանցիները նստած կլինեին Ստեփանակերտում: Պատերազմից հետո Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա էր նպատակը, մենք արել ենք, տվել ենք զոհեր, եւ անպիտան հողերը պետք չէ վերցնել, որովհետեւ ավելի շատ զոհեր կունենանք: Սա արդեն ահագին բաներ է բացում այս պատերազմից: Ստեղծվել է մի մեխանիզմ՝ Ադրբեջանը վերցնում է ինչ-որ տարածքներ, ընդ որում՝ մեծ զոհերով՝ զինվորների 80 տոկոսը նույն գիշերն են զոհվել՝ խրամատներում. սա շատ էական բան է, որն արդեն իսկ պաշտոնյաները ներկայացնում են, որ, ո՛չ, մենք ուզեցել ենք հետ վերցնել դիրքերը, ու տվել ենք այդքան զոհ. սա մի մութ, կարեւորագույն հարց է. ինչո՞ւ են այդպես ասում. անգամ ուրիշ տեղից մարդիկ են բերել, «ավտարիտետնի» (հեղինակավոր) մարդիկ, ասել են՝ կրկնե՛ք այդ թեզը, որ մեր զոհերը եղել են մեր դիրքերը հետ վերցնելու փորձի ժամանակ:

Ահագին դիրքեր հետ են գրավել, ոչ մի զոհ չի եղել, բայց տեսեք, թե ինչ են ասում՝ չի կարելի դիրքերը վերցնել, զոհեր կլինեն: Այստեղից արդեն պարզվում է, որ եղել է նախագիծ՝ հանձնել տարածք՝ մեծ զոհերով, եւ կանգնեցենել պատերազմն այն պահին, երբ որ արդեն հանձնած է, եւ հայտարարել, որ հետ չենք վերցնի, որովհետեւ մեծ թվով զոհեր կտանք: Այս մեխանիզմն աշխատեցրին, թե ով աշխատեցրեց, չգիտեմ, ավելի ճիշտ գիտեմ, չեմ ասում, իմաստ չունի, ամեն մեկդ կարող եք իմանալ:

Իշխանությունները չկարողացան կարեւորագույն հացերի պատասխանը տալ ո՛չ հանրությանը, ո՛չ բանակին. ինչո՞ւ եք կանգնեցրել պատերազմը՝ հօգուտ Ադրբեջանի. մինչեւ այսօր այդ հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ եք խաբում, որ մենք փորձել ենք վերցնել դիրքերը եւ մեծ զոհեր ենք տվել. այս հարցի պատասխանը նույնպես չկա: Դրա համար էլ արդեն բարդանում է վիճակը:

Ես կարծում եմ, որ գուցե նոր-նոր, բայց արդեն հանրապետականների, բանակայինների զրույցներից երեւում է, որ մարդիկ զգացել են, որ նոր-նոր արդեն իսկ բացահայտում են ահավոր վտանգավոր բաներ, որոնց տակից իրենք կարող է դուրս չգան արդեն, նկատվում է դա, շատ նյարդային են… Ո՞նց կարող էր այդ հեռախոսի տեսանյութը դուրս գալ, ո՞վ կարող էր դա տալ. բանակը, չէ՞: Բանակն ինչո՞ւ է դա հանել, ու այսօր արդեն 200 000 մարդ դա նայել է, ուրեմն արդեն ներքուստ շատ բարդ պրոցեսներ են գնում, որովհետեւ զինվորների համար սա լրաջագույն խնդիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին