Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կինեմատոգրաֆում իրեն վերագտած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որոշել է գեղարվեստորեն սպասարկել իր «Զվարթնոց» ռեստորանի հաճախորդներին. Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք և կուտակում բակում։ «Ցանկանում ենք հաճախորդների համար էքսկլյուզիվ պայմաններ ապահովել, որ երբ ամառվա շոգին համենան մեզ մոտ, ձյունով բուրգ պատրաստված լինի, որի մեջ կարող են թե խմիչք, ձմերուկ, թե այլ մրգեր դնեն, որ սառը վիճակում ուտեն-խմեն»։ Ճոյտը մտադիր է դա մշտապես անել։ «Կարող է մեկը ցանկանում է հենց ձյուն ուտել, թող լինի, էլի, պահելն էլ դժվար չէ, ինքն իրենով մի 2 օր մնում է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



