Լավրովը Իրաքի քրդերի առաջնորդի հետ քննարկել Է ԻՊ-ի դեմ պայքարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Իրաքի Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ քննարկել Է տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ «Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շարունակումը: Այդ մասին հաղորդվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ, մասնավորապես, նավթի-գազի բնագավառում, նկատի առնելով դրանց հետագա զարգացման հեռանկարը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանի քաղաքական իրադրության հարցերը, կարեւորվել Է ԴԱԻՇ-ից բխող ահաբեկչական սպառնալիքի դեմ ակտիվ պայքարի շարունակումըե,-նշել Է ՌԴ արտգործնախարարությունը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



