Կանադայի օրհներգը գենդերային տեսակետից չեզոք կդարձնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը քվեարկել Է ազգային օրհներգի անգլերեն տարբերակի բանաստեղծական տեքստի փոփոխման օգտին, որպեսզի այն գենդերային առումով չեզոք դառնա:
Պատգամավորների որոշման համաձայն՝ «True patriot love in all thy sons commandե (հայրենասերի իսկական սերը քո բոոր որդիների սրտերում Է) բառերը կփոխարինվեն «...in all of us commandե (®մեր բոլորի սրտերում Է) բառերով:
Փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունը պատկանում Է կառավարող Լիբերալ կուսակցության անդամ Մարյուիլ Բելանժեին, որն անբուժելի հիվանդ Է կողմային ամիոտրոֆիկ սկլերոզով (կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի դեգեներատիվ հիվանդություն) եւ կարող Է չապրել մինչեւ այն օրը, երբ օրհներգի նոր խմբագրվածքը վերջնականապես հաստատվի: Նոր բառերին պետք Է հավանություն տա Սենատը:
Օրհներգը կոչվում Է «O Canadaե: Երկրում գոյություն ունի դրա երկու տարբերակ՝ անգլերեն եւ ֆրանսերեն՝ պետության պաշտոնական լեզուներով, ընդ որում մեկը մյուսի թարգմանությունը չԷ: Երգի տեքստը գրվել Է 1908 թվականին: Պաշտոնապես «O Canadaե-ն երկրի օրհներգն Է դարձել 1980 թվականին:



