Ավետ Բարսեղյանն ու Գայա Արզումանյանը նորություն ունեն
ՖՈՏՈTert.am-ը գրում է․
«Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից, արդեն հայտնի երգչուհի Գայա Արզումանյանն աշխատում է իր նոր երգի վրա: Երաժշտության հեղինակը Տիգրան Կարապետյանն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։
«Ավետ Բարսեղյանը լսելով երաժշտությունը ցանկություն հայտնեց, որ խոսքերն ինքը գրի: Խոսքերի նախնական տարբերակից մեկ բառ անգամ չի փոխվել: Շատ գեղեցիկ երգ է ստացվել»,-Tert.am Youth-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Երգը կոչվում է «Ամեն ինչ կամ ոչինչ»։ Այն պատրաստ կլինի հուլիս ամսին: Մեզ հետ զրույցում Գայան նշեց, որ երգի գործիքավորման վրա շատ է աշխատում, քանի որ երգը փոքր-ինչ բարդ է:
«Ամեն ինչ կամ ոչինչ» երգն ունենալու է տեսահոլովակ, որի ուղղությամբ աշխատանքները կսկսվեն հուլիսի վերջերին»,-եզրափակեց երգչուհին։



1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



