Քարդաշյան-Ջեններ գերդաստանին դատի են տվել նրանց վաստակած միլիոնների պատճառով
ՖՈՏՈ
Քարդաշյան-Ջեններ գերդաստանի մոտ հերթական խնդիրներն են սկսվել: Եվ այդ խնդիրները կապակցված են գումարի հետ: TMZ-ը գրում է, որ Agency for the Performing Arts ընկերությունը դատի է տվել Քարդաշյանների ընտանիքին:
Եվ այսպես, վերոնշյալ ընկերությունը, որը սպասարկում է Marriott hotels-ն ու Lamborghini-ն, 2009-ին պայմանավորվել է (ճիշտ է միայն բանավոր) Քիմի, Քլոեի, Քորթնիի, Քայլիի, Քենդալի հետ (առանց Ռոբի), որ կօգնեն գերդաստանին պայմանավորվել ֆիրմաների հետ ու պայմանագրեր կնքել:
Ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ այդ ժամանակվանից ի վեր Քարդաշյանների գերդաստանը իրենց օգնությամբ բազմաթիվ գործարքներ է կնքել զանազան ֆիրմաների հետ՝ թողարկելով հագուստի ու կոսմետիկայի, օծանելիքի, կոշիկի սեփական հավաքածուներ ու դրանով միլիոններ վաստակելով:
Ընկերությունը պետք է յուրաքանչյուր գործարքից ստանար 15 տոկոս, սակայն ոչինչ չի ստացել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































