Չիլին դուրս եկավ փլեյ-օֆ
ՍՊՈՐՏՉիլիի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկությունում անցկացրեց խմբային տուրի ամենավճռական հանդիպումը: D խմբում 2-րդ ուղեգրի համար պայքարում էին 2 հավաքական:
Չիլիի և Պանամայի միջև կայացած խաղն ավարտվել է չիլիացիների հաղթանակով՝ 4-2:
Ամերիկայի գավաթում 1-ին անգամ իրենց հիանալի խաղը ցուցադրեցին Չիլիի հավաքականի հարձակվողները: Էդուարդո Վարգասը և Ալեքսիս Սանչեսը դարձան երկուական գոլի հեղինակ: Պանամայի հավաքականը Չիլիի հարձակողական հիանալի դուետին պատասխանեց միայն 2 գնդակով: Պանամայից գոլերի հեղինակներ դարձան Միգել Կամարդոն և Աբդել Արոյոն: Տանելով անչափ կարևոր հաղթանակ՝ Չիլին զբաղեցրեց 2-րդ տեղը խմբում՝ զիջելով Արգենտինային:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



