«Առավոտ». Մեր պատկերացումները խիզախության մասին վերջին տասնամյակում փոխվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր պատկերացումները խիզախության մասին վերջին տասնամյակում փոխվել են։ Ասենք Հայաստանի նախագահի կամ որևէ այլ մարդու անունը փոքրատառով գրելը համարվում է քաղաքացիական արիության բարձրագույն դրսևորում։ Պուտինի ազգանունը աղավաղելը՝ նույնպես։ Համ անվնաս է, համ էլ կարծես թե տպավորություն է ստեղծում, որ քո տկար ուժերով դուրս ես եկել մի ամբողջ կայսրության դեմ։
Ի՞նչն են բարեփոխում մերօրյա հերոսները, ասենք, ոստիկանի գլխարկը թռցնելով։ Ոստիկանությո՞ւնը։ Բայց որքան նկատել եմ, դրանից հետո ոստիկանության աշխատանքում տեկտոնիկ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Եթե դուք որևէ մեկին ասենք հիմար եք անվանել։ Դուք երբևէ տեսել եք, որ պիտակավորվածն ասի ՝ «այո դուք շատ ճիշտ եք նկատել, ես հիմար եմ, շնորհակալություն, որ ինձ հուշեցիք»,- գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



