Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի դպրոցների աշակերտները կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2015-16 ուսումնական տարում առարկայական օլիմպիադաների 3 փուլերին միայն բնագիտական 7 առարկաներից իրենց մասնակցությունն են ունեցել հայաստանյան ավելի քան 45 դպրոցականներ:

Հարությունյան Հայկն արդեն ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 11-րդ դասարանը: Նա մասնակցել է 3 առարկաների՝ կենսաբանության, ֆիզիկայի, աստղագիտության օլիմպիադաներին՝ առաջին առարկայից արժանանալով առաջին կարգի դիպլոմի, իսկ մյուսներից՝ երկրորդ կարգի:

«Օլիմպիադայի ընթացքը բավականին բարդ էր, սակայն այդպես էլ պետք է լիներ: Հանրապետական փուլ անցած աշակերտների հետ, բնականաբար, մրցելը բավականին բարդ է, եւ հատկապես, երբ մի քանի օլիմպիադայի էինք մասնակցում: Նախորդ տարիներին եւս մասնակցել եմ տարբեր օլիմպիադաների եւ իմ ընտրած առարկաների առնչությամբ կարող եմ ասել, որ  հարցերը տարեցտարի դառնում են էլ ավելի հետաքրքիր. եթե նույն հարցը մի քանի տարի առաջ ավելի շատ գիտելիք էր պահանջում,  ապա այժմ այն գիտելիքից բացի ավելի շատ մտածելու տեղիք  է տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկը: 

Մասնագիտության ընտրության առնչությամբ նա նշեց, որ կցանկանա ընտրել հենց կենսաբանությանը առնչվող մասնագիտություն:

«Քանի որ բիոֆիզիկան, բիոինֆորմատիկան այդքան էլ զարգացած չեն Հայաստանում, ավելի խորքային ուսանելու համար անհրաժեշտ է սովորել արտերկրում. եթե չստացվի, ապա հավանաբար կընտրեմ ծրագրավորում, որը նույնպես ինձ համար նախընտրելի մասնագիտությունների ցանկում է»,-ասաց Հայկը:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք արտերկիր մեկնելու, այնտեղ սովորելու դեպքում կցանկանա մնալ եւ այնտեղ գործունեություն ծավալել, Հայկը միանշանակ բացասական պատասխան տվեց՝  նշելով, որ Հայաստանը լավ երկիր է, անգամ արտերկրում սովորելու դեպքում էլ հաստատ  կվերադառնա հայրենիք:

Հանրապետական օլիմպիադաների հաղթողներից արդեն իսկ ձեւավորվել են միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականներ, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին:

Հայկը մասնակցելու է Վիետնամում եւ Բուլղարիայում կայանալիք միջազգային օլիմպիադաներին կենսաբանություն եւ աստղագիտություն առարկաներից: 

 

Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները