Լավրով. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈչ մի պետություն չի կարող հավակնել ժամանակակից միջազգային խնդիրները մենակ լուծելուն: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում «Կառավարական ժամի» ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՊՀ տարածքում, ինչպես եւ ցանկացած այլ տարածաշրջանում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական – դիվանագիտական ու այլ ոչ ռազմական միջոցներով,- շեշտել է Լավրովը,- Դա վերաբերում է եւ՛ ներուկրաինական ճգնաժամին, եւ՛ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Կարեւորը՝ պետք է հարգել կողմերի միջեւ ձեռբերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց վերանայում: Վստահ ենք, որ բոլոր այդ ճգնաժամային իրավիճակները ավելի հեշտ կլիներ կարգավորել, եթե հաղթահարվեին համակարգային արատները համաեվրոպաական համագործակցության ոլորտում, վերացվեին պահպանվող բաժանարար գծերը»:



