Համացանցում ցուցադրել են Էյֆելյան աշտարակի բնակելի հարկաբաժինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷյֆելյան աշտարակի բնակելի հարկաբաժինը, որտեղ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ կկարողանան մեկ գիշեր իջեւանել մի քանի մարդ, նկարահանել են եւ տեսահոլովակ պատրաստել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph-ին:
Շուրջ 185 քառակուսի մետր մակերեսով հարկաբաժնի ձեւավորման աշխատանքին մասնակցել Է ֆրանսիացի դիզայներ Բենուա Լելյոն: Այնտեղ, մասնավորապես, տեղադրել են հարմարանք սեղանի ֆուտբոլ խաղի համար եւ հեռուստատեսային մեծ Էկրան:
Զբոսաշրջիկներին Փարիզի ամենահռչակավոր տեսարժան վայրի ներսում գիշերն անցկացնել մայիսին առաջարկել Է HomeAway կացարանի կարճաժամկետ վարձակալության ծառայությունը: Դրա համար անհրաժեշտ Էր մասնակցել մրցույթին՝ պատասխանելով «Էյֆելյան աշտարակում ինչպես կտնօրինեիք հարկաբաժինը, եթե գիշերն իջեւանեիք այնտեղ» հարցին:
Խաղարկությանը մասնակցել Է ավելի քան 150 հազար մարդ: Նրանցից ընտրվել են չորս հաղթողներ: Ակցիան կազմակերպվել Է Եվրո-2016-ի պատվին:



