Քանյե Ուեսթը հայտարարել է շրջագայություն սկսելու մասին
ՖՈՏՈՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն Լոս Անջելես են վերադարձել Փարիզից, որտեղ նրանք միայն 24 ժամով էին ժամանել, որպեսզի մասնակցեն Harper’s Bazaar–ի համար ֆոտոշարքին՝ Կարլ Լագերդֆելդի ղեկավարությամբ: Քիմը մասնակցել է Կարլի ու ֆրանսիական Vogue-ի նախկին խմբագիր Կարին Ռոյտֆելդի Bazaar Icons ՝ «Harper's Bazaar-ի կուռքերը» նախագծին:
Վերադառնալով տուն՝ Քանյեն հայտարարել է, որ The Saint Pablo Tour շրջագայություն է սկսում ԱՄՆ-ում ու Կանադայում՝ իր նոր The Saint Pablo ալբոմին աջակցելու համար:

Շրջագայությունը սկսվելու է օգոստոսի 25-ից Ինդիանապոլիսից, շարունակվելու է 40 քաղաքներում ու ավարտվելու հոկտեմբերի 29-ին Լաս Վեգասում:

Աղբյուր՝ Daily Mail
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



