Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրականում ում է պատկանում Ադրբեջանում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը.«Հայկական ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքի վկայական։

Իրականում Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերված վարորդական վկայականը պատկանում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 34-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան  Առաքելյանին։ Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը։

-  Պարոն Առաքելյան, ըստ ձեզ, ձեր որդու վկայականը ինչպե՞ս է հայտնվել Ադրբեջանում։

- Զոհվելու օրը Ալիկի բոլոր փաստաթղթերը գրպանից հանել էին։ Հեռախոսը, ժամացույցը, բանկի քարտը, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, գումար ամբողջը դատարկել էին։

- Ադրբեջանցինե՞րը։

-  Այո, դե 10 օր իրենց մոտ է եղել դին։

-  Այդ դեպքում ինչպե՞ս է հայտնվել ինչ-որ քաղաքացու տան մոտ

-  Ո՞վ գիտի, միգուցե ադրբեջանական կողմից քաղաքացիական անձ է այդ օրը կռվին մասնակից եղել։ Ես չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ դիակի զննության ժամանակ Ալիկի համազգեստի գրպանները շուռ էին տված։ Նույնիսկ մի գրիչ չկար գրպանում։ «Վիլիսի» բանալիները ևս վերցրել էին։

- Փորձե՞լ եք պարզել, թե որտեղ հն փաստաթղթերը։

- Չէ, չեմ փորձել։ Նոր իմացա, որ վարորդական   իրավունքի   վկայականն են գտել։

-  Իսկ ըստ ձեզ, նրանք չգիտե՞ն, թե դա ում փաստաթուղթն է ինչո՞ւ են հետաքննություն սկսել։

- Ո՞նց կարող Է չիմանան։ Էդ ի՞նչ պիտի քննեն։ Ուրեմն մի բան մտածել են, ես դա չեմ կարող ասել։

- Պարոն Առաքելյան, եթե կարելի Է, խոսենք նաև ձեր որդու ընտանիքի բնակարանի խնդրից։ Դուք հրաժարվել Էիք «ՏՕՏ Գյումրի» ծրագրի միջոցով պատգամավոր Արման Սահակյանի կողմից ձեզ տրամադրված բնակարանից՝ նշելով, որ տեղն ու պայմանները հարմար չեն։ Ձեզ հաջողվե՞ց լուծել բնակարանի խնդիրը։

-   Հենց հիմա, ներկա պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն ու Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը փաստաթղթային հաշվառումներ են անում, զոհված հերոսին բնակարան են նվիրել։ Ես իրենց ցավը տանեմ։

–Որտե՞ղ Է գտնվում։

- Գյումրիում Է գտնվում, մեր տան մոտ, կահավորված բնակարան է։ Ամբողջ նվիրատվությունը կազմել Է 50 հազար դոլար։ Տան բանալիներն Էլ, վկայականն Էլ արդեն մեր ձեռքում են։ Հերոսի ընտանիքը այդ բնակարանում Է ապրում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները