Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Աթենք.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղեւորության մասին մանրամասներ իմանալ նրա գրասենյակի ղեկավարից՝ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գիշերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով՝ չմանրամասնեց, փոխանցեց՝ «մասնավոր» այցով:
Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ շաբաթ-10 օր Աթենքում մնալուց հետո էլ կվերադառնա Երեւան, բայց հունիսի 25-ին էլ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի հերթական նիստին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



