Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օֆելյա Համբարձումյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:  Հանձնաժողովից«Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ  Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին, ժամը 12:0 0-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Հունիսի 13-ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: 

Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին, Երևանում:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի՝ դեռևս աղջնակ՝ ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցել է դպրոցականների քաղաքային պալատի ժողնվագարանների անսամբլի աշխատանքներին՝ բոլորին հիացնելով իր զրնգուն ձայնով և բացառիկ օժտվածությամբ:  Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո՝ 1944 թվականին, հրավիրվել է Ռադիոյի ժողնվագարանների անսամբլ (հետագայում՝ Արամ Մերանգուլյանի անվան), որը դարձավ նրա ստեղծագործական կատարելագործման և թռիչք ի դարբնոցը: 

Օֆելյա Համբարձումյանի երգն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Հայ երգարվեստի մի ողջ դարաշրջանի կրողն ու մարմնավորումը համարվող երգչուհին նոր խոսք, ժողովրդական երգեցողության նոր որակներ բերեց իր հետ, հիրավի, անգերազանցելի կատարումներով մշտապես հիացնելով հանդիսատեսին, տասնյակ հազարավոր մարդկանց՝ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում: 
Երգչուհու երկացանկում առանձնահատուկ տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Յիս կանչում իմ լալանին», «Չկա քիզի նման» և այլն: Մեծ հաջողությամբ է կատարել Ջիվանու, Շերամի երգերը, նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն էր: 

Արգասաբեր ստեղծագործական կյանքի, ժողովրդի հույզերը, զգացմունքներն ու ապրումները մարմնավորելու և ներկայացնելու բացառիկ տաղանդի շնորհիվ, հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը վայելել է համաժողովրդական սեր և հարգանք՝ ժողովրդի իսկ կողմից արժանանալով «Հայ երգի թագուհի» կոչմանը: 

Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1959 թվական), 2011 թվականին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի»: 

Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան