Բարսեղ Բեգլարյանի առանձնատան գողության գործով ձերբակալվածները մոտ 30 տուն են թալանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, Երեւանի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին եւ Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երեւանում եւ հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել եւ առգրավվել է:
Նշենք, որ խոսքը հենց այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից առանձնապես խոշոր չափերի, այդ թվում` Ֆաբերժեի ձվեր գողանալու կասկածանքով:
Շարունակությունն՝ այստեղ։



