Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ժամանել են Փարիզ
ՖՈՏՈ
Քիմ Քարդաշյանն ու Քանյեն Ուեսթը ժամանել են Փարիզ: 35-ամյա հեռուստաաստղին ու 39-ամյա ռեփերին տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում չվերթի համար գրանցվելիս, իսկ որոշ ժամանակ անց արդեն՝ Շառլ դե Գոլ օդանավակայանում:
Դեռ հայտնի չէ, թե ինչու են Քիմն ու Քանյեն Փարիզ մեկնել, բայց քանի որ նորաձեւության ցուցադրություններ այնտեղ չեն լինելու, շատ հավանական է, որ զույգը որոշել է այցելել Եվրո-2016–ի խաղերից մեկը:
Մինչ այդ Քիմ Քարդաշյանն իր Twitter–ում արտահայտվել է Մայամիում կատարված ողբերգության առթիվ, որտեղ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով 50 մարդ է զոհվել: Հարձակվողին ոստիկանությունը ոչնչացրել է գրոհի ժամանակ:
Իսկ մի քիչ ավելի վաղ իր Snapchat-ում 35-ամյա հոյուհին հրապարակել էր դստեր՝ Նորթի լուսանկարը՝ արքայադստեր կերպարանքով: Ի դեպ, Նորթը հունիսի 14-ին երեք տարեկան կդառնա:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure




















































