Արգելվել է ժամկետանց հյութերի ներկրումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
Ծառայությունը սահմանային վերահսկողության արդյունքում պարզել է, որ դեղձի, մանգոյի և ելակի խտանյութերի, ինչպես նաև դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պիտակավորում: Միաժամանակ՝ նշված ապրանքատեսակներն ապահովված չեն հայերեն մակնշմամբ:
Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի ներմուծումը և առաջարկվել ներմուծողին սահմանված կարգով այն վերադարձնել, օգտահանել կամ ոչնչացնել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



