Թմրանյութով ներարկիչը գուլպայի մեջ էր պահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ մեծ չափերի հասնող թմրամիջոց ապօրինի պատրաստելու համար:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Վազգեն Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. մարտի 29-ին առանց իրացնելու նպատակի, իր կողմից օգտագործելու համար բնակարանում ապօրինի պատրաստել է զգալի չափ համարվող «կոդեին» տեսակի թմրամիջոց եւ լցնելով ներարկիչի մեջ՝ պահել է ձախ ոտքի գուլպայի մեջ:
Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Այն պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Վազգեն Անտոնյանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
2
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
3
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
4
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
5
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին



